44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 քաղաքացի. Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ

Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է:  Գերիների, պատանդների և անհայտ
կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, Արցախի հանրապետության ՆԳ նախարար
Կարեն Սարգսյանի նախագահությամբ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն»-ում
տեղի է ունեցել հանձնաժողովի  հերթական նիստը: 
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են 2022 թ.
առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և հստակեցվել են աշխատանքային հետագա ծրագրերը:
Նիստի ընթացքում արձանագրվել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես
համագործակցելով  Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների հետ, օգտագործելով բոլոր
լծակները՝ մարդասիրական կառույցների և մարդու իրավունքների եվրոպական դատարանի խողովակներով
մշտապես ակտիվ ու նախաձեռնող է անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման հարցերով:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի առաջին կիսամյակը, որոնողական
աշխատանքների արդյունքում ի հայտ է բերվել 1711 աճյուն և մասունքներ: Մինչ օրս անհետ կորած են
համարվում 53 հոգի, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական:
Կարեն Սարգսյանը նշել է, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են
տարվում զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու
նպատակով: