Ուկրաինացի գերի զինվորը պատմել է, թե ինչպես են հրամանատարներն իրեն լքել նկուղում

Գերի ընկած ուկրաինացի զինվորը պատմել է, որ հրամանատարները լքել են իրեն Լուգանսկի Վոլչեյարովկայում՝ հրամայելով նրան թաքնվել նկուղում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսական զորքերի «Օ» («Օտվաժնիե»՝ «Խիզախներ») խմբավորումը հարձակման ժամանակ ավելի վաղ ազատագրել է Վոլչեյարովկա գյուղը, վերցրել ավար և գերիներ։

«Նրանք (ուկրաինացի հրամանատարները) ինձ լքեցին: Ես մենակ էի, նրանք փախան… Ձեռքս կոտրվեց, բեկորը դիպավ պարանոցիս։ Ես վազում էի, և մայորն ասում է ինձ՝ վազիր նկուղ և այնտեղ վիրակապվիր»,- ասել է գերի Միխայիլ Նեստորուկը։

Ավելի ուշ ռուսական տանկերն ու հետևակը ազատագրել են Վոլչեյարովկան։ Այն նկուղը, որտեղ թաքնված էր Միխայիլը, ավերվել էր տանկից, և նա մնացել էր այնտեղ։ Ռուս զինվորները փլատակների տակից դուրս են բերել ուկրաինացի զինծառայողին և բուժօգնություն ցուցաբերել.

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։