Առաջին միջազգային բեռնատար գնացքը Չինաստանից մեկնել է Իրան

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հույ Նինգսիա ինքնավար շրջանի Յին Չուանից բեռնատար գնացքը մեկնել է Իրանի Անզալի նավահանգիստ։ Գրել է «Փարս թդեյը»

Հունիսի 20-ին գնացքը  Չինաստանի Հույ Նինգսիա ինքնավար շրջանի Յին Չուան հարավային կայարանից մեկնել է Իրանի Անզալի նավահանգիստ: Գնացքը կանցնի  Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Հորգոս լեռնանցքով, Ղազախստանի տարածքով և Կասպից ծովով:

Գնացքն ունի 51 ստանդարտ կոնտեյներ, որոնք կարող են տեղափոխել 3 միլիոն 60 հազար դոլար արժողությամբ 1400 տոննա բեռ: Նախատեսված է, որ գնացքը մոտ 20 օրում կհասնի Իրանի հյուսիսում գտնվող Անզալի նավահանգիստ։

Այս նոր երթուղին Յին Չուան-Իրան նախկին միջազգային երթուղու համեմատ 20 օրով նվազեցնում է ապրանքների փոխադրման համար պահանջվող ժամանակը և ​​մեկ կոնտեյների համար խնայում 897 դոլար կամ 6000 չինական յուան: