Նիկոլիզմը հնարավոր է հաղթել բացառապես ազգային ուժերի ու անհատների լայն միավորում իրականացնելով․ Էդուարդ Շարմազանով

Նիկոլիզմը հնարավոր է հաղթել բացառապես ազգային ուժերի ու անհատների լայն միավորում իրականացնելով՝ մի կողմ դնելով ու սառեցնելով սեփական հավակնությունները։

Առանձին-առանձին պայքարելով որեւէ շոշափելի արդյունքի դժվար է հասնել։

Ռեժիմին ավելի հեշտ է ընդդիմությանը անջատ-անջատ հաղթել։

Կարիք չկա նոր հեծանիվ ստեղծելու։

Միասնական ռազմավարություն, մարտավարություն, ծրագիր, քայլեր ու պայքար՝ սա է հաջողության միակ գրավականը։

Եվ մանդատ, եւ բարձր պաշտոն տեսել ենք, դրանք ժամանակավոր ու անցողիկ բաներ են։

Մնայուն են Աստված ու Հայրենիք։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից