Հնարավոր է ինտերնետի կարճատև ընդհատում․ Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել

Viva-MTS-ը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է իր բաժանորդներին․

«Հարգելի բաժանորդներ,

Կեսգիշերից հետո ժամը 02:00 սահմաններում իրականացվելու են ինտերնետ հասանելիությունն ապահովող համակարգի արդիականացման աշխատանքներ։

Հնարավոր է ինտերնետի կարճատև ընդհատում։

Վիվա-ՄՏՍ-ն աշխատանքներն իրականացնում է ցանցի՝ նվազագույն ծանրաբեռնվածության ժամերին։ Հայցում եմք ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարության համար։

Շնորհակալություն»: