Արդիական է նաև այսօր

Միշտ էլ, երբ քաղաքական իրերի դժբախտ բերումով օտարն է իշխել Հայաստանում, համարձակ գլուխ է բարձրացրել մեր ժողովրդի տականքը՝ ազգորեն հերձվածողը, հոգով ստրուկը, տկարը, սեղմ ասած՝ ազգային ինքնագիտակցության և ինքնահարգանքի զգացումից զուրկ ցանցառաթիվ տարրերը:

Տարաշխարհիկ հայության որոշ տարրերը, անցյալի իրենց պատմական փոքրոգությունը, իրենց դասալքությունը մեր վարած ազատագրական պայքարում՝ «խորքով ու մոխրով» ապաշխարհելու և երկրի հայության հոգեպես չարչարակից լինելու փոխարեն՝ իրենց դավաճան ընթացքով չարչարել են տալիս նրան:

Հոգեբանական անդամահատություն. ահա՛ երկրում տեղի ունեցողը:

Բռնի փորձեր են կատարվում մեր ժողովրդի հավաքական սրտից կտրել, նետել իր բոլոր սրբությունները, ինչպես և մարդկային այն բոլոր առաքելությունները, որոնց շնորհիվ միայն ազգերը կապրե՛ն իրենց, կստեղծագործեն մարդկության համար:

Գարեգին Նժդեհ

Հատված «ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ» հոդվածաշարից

Արդիական է նաև այսօր…

 

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից