ՏԿԵ նախարարը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին է ներկայացրել կոմիտեի նոր նախագահ Միհրան Խաչատրյանին

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նոր նախագահին՝ Միհրան Խաչատրյանին։ Ֆեյսբուքի իր էջում նախարարը գրել է․

«Նախ շնորհակալություն եմ հայտնել Տաթևիկ Ռևազյանին բարդ և պատասխանատու ժամանակահատվածում ոլորտը ղեկավարելու համար և հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում։

Շնորհավորելով Միհրան Խաչատրյանին՝ ընդգծել եմ, որ վերջինս հնաբանակ է, շատ լավ տիրապետում է ոլորտին, ոլորտի խնդիրներին և իր փորձն ու գիտելիքները կծառայեցն ի շահ ՀՀ քաղավիացիայի»։