Աշնանը նախատեսվում է հանրաքվե անցկացնել Խերսոնի շրջանը Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ

Այս տարվա աշնանը ծրագրվում է հանրաքվե անցկացնել Խերսոնի շրջանը Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ավելի ստույգ ժամկետներ դեռ որոշված ​​չեն։

«Մենք պատրաստվում ենք հանրաքվեին, կազմակերպչական հարցեր են ընթանում, հանրաքվեից հետո մենք կդառնանք Ռուսաստանի Դաշնության լիիրավ սուբյեկտ: Շատ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի մեզ զգանք մեծ Ռուսաստանի լիիրավ քաղաքացիներ։ Մենք գնում ենք Ղրիմի ճանապարհով»,- ասել է Ստրեմուսովը։