Կապկի ծաղիկն արդեն Վրաստանում է, Հայաստանում կասկածելի դեպքեր կան, բայց Անահիտ Ավանեսյանի «կանտորայի» կայքում բառ անգամ չկա այդ մասին

Աշխարհում կապկի ծաղկի բռնկման առնչությամբ մեր անհանգստությունը, մարդկությանը սպառնացող այդ նոր վտանգը մեր հրապարակումներում այդքան կարևորելը, անշուշտ, ունի հիմք, պատահական չէր ու պատահական չէ… Ինչպես տեղեկացվեց օրերս, կապկի ծաղիկն արդեն հասել է նաև մեզ հարևան Վրաստան:

Կորոնավիրուսային հիվանդության հետ կապված փորձն արդեն ունենք, նոր կորոնավիրուսի արհեստական ծագման, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ երկրներում գործող ամերիկյան կենսալաբորատորիաների վերաբերյալ բավականաչափ տեղեկացված ենք արդեն;

Ամերիկյան, որովհետև աշխարհի տարբեր երկրներում գտնվող խնդրո առարկա կենսալաբորատորիաները թեև պաշտոնապես կամ ձևականորեն պատկանում են այն պետություններին, որոնց տարածքում գտնվում են, սակայն գործում են ԱՄՆ ռազմական գերատեսչության` Պենտագոնի, նրա պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության հետ «համագործակցելով», ամերիկյան կողմի տրամադրած լաբորատոր սարքավորումներով, ֆինանսավորմամբ, ամերիկյան մասնագետների ներգրավմամբ, նրանց կողմից ուղղորդվելով, վերահսկվելով, կենսալաբորատորիաների աշխատանքը փաստացի ղեկավարում կամ համակարգում է ամերիկյան կողմը:

Վերոնշյալի պայմաններում նկատի ունենալով նաև «կապկի ծաղիկ» հիվանդության բռնկումից կարճ ժամանակ հետո աշխարհում նշված հիվանդության չափազանց արագ տարածումը և տեղեկությունները, որ տարածվողը վաղուց հայտնի կապկի ծաղկի նոր, այսինքն` փոփոխված, մուտացիայի ենթարկված վիրուսն է, որը ձեռք է բերել նաև օդակաթիլային ճանապարհով տարածվելու ունակություն ու տարածվում է նաև այդ կերպ, կարող էինք ու կարող ենք առնվազն ենթադրել, որ վիրուսի գենոմի վերոնշյալ փոփոխությունը կատարվել է որևէ կենսալաբորատորիայում արհեստական եղանակով:

Եվրոպայում կապկի ծաղկի առաջին դեպքի մասին տեղեկատվության հրապարակումից շուրջ մեկուկես ամիս հետո հիվանդության հաստատված դեպքերը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, գրանցվել են աշխարհի շուրջ չորս տասնյակ երկրներում: Աֆրիկայից բացի, հիվանդությունն արձանագրվել է Եվրասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, այսինքն` վարակն այսօր առկա է աշխարհի 6 մայրցամաքից հինգում:

Աշխարհում հունիսի 14-ի դրությամբ կապկի ծաղկի հաստատված դեպքերը, դարձյալ ըստ ԱՀԿ տեղեկատվության . 1600-ից ավելին են, բացի այդ, մոտ 1500 կասկածելի դեպք կա: Ըստ ԱՀԿ-ի, կապկի ծաղկի գլոբալ բռնկումը, անշուշտ, հանդիսանում է անսովոր և անհանգստություն հարուցող երևույթ: Այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն հաջորդ շաբաթ Արտակարգ իրավիճակների միջազգային բժշկասանիտարական կանոնների կոմիտեի նիստ է հրավիրելու` որոշելու համար, թե ներկայիս բռնկումը հանդիսանո՞ւմ է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության ունեցող արտակարգ իրավիճակ:

Այսօր հրապարակված մեկ այլ տեղեկատվության  համաձայն, այս տարվա մայիսի սկզբից Եվրոպայում տարածվելուց հետո, մինչ օրս միայն եվրոպական երկրներում հայտնաբերվել է կապկի ծաղկի 1776 դեպք։ Հունիսի 15-ին տեղեկացվեց , որ կապկի ծաղկի դեպք է արձանագրվել նաև Վրաստանում, այսինքն` մեր անմիջական սահմանների մոտ: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, Վրաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում կապկի ծաղկով վարակման առաջին դեպքը։

«Հիվանդն ունեցել է վիրուսային հիվանդության թեթև ձև, և համապատասխան բուժման կուրս անցնելուց հետո շուտով լքել է բուժհաստատությունը»,- հայտնել են Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնից։

«Գերատեսչության տվյալներով՝ հիվանդը Վրաստան է վերադարձել Եվրոպայով ճամփորդելուց հետո»։ Մինչ հիվանդի մեկուսացումը, նա հասցրե՞լ է Վրաստանում վարակել այլ անձանց, չի հաղորդվում ու մնում է անհայտ: Տվյալ հարցի պատասխանը հավանաբար կտա ժամանակը:

Այն, որ Վրաստանում առաջին հիվանդն ունեցել է վիրուսային հիվանդության թեթև ձև, չպետք է տեղիք տա անզգուշության, անտարբերության, անհոգության ու հանգստության: Այս հիվանդությունը նույնպես, ինչպես կորոնավիրուսայինը, տարբեր մարդկանց մոտ, օրգանիզմի անհատական առանձնահատկություններով պայմանավորված, տարբեր ընթացք է ունենում: Բացի վերոնշյալից, աշխարհում դեռ կարող են տարածվել կապկի ծաղկի վիրուսի նոր մուտացիաներ, նոր տարբերակներ, ինչպես դա տեղի ունեցավ նոր կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո:

Ինչպես meganews.am լրատվական կայքի վրա հղում կատարելով, արդեն տեղեկացրել էինք հունիսի 13-ի մեր հրապարակումներից մեկում , «Վանաձորում կա ջրծաղկի բռնկում, որը թաքցվում է Հայաստանի իշխանությունների կողմից, կասկած կա, որ վարակի արտահոսքը եղել է Բաթումի փողոցում գտնվող կենսալաբորատորիայից…»:

Այժմ արդեն կարող ենք եզրակացնել, որ Վանաձորում ջրծաղկի բռնկման վերաբերյալ վերոնշյալ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, քանի որ այն հաստատվել է մեր աղբյուրի կողմից: Նշվում է, որ հիվանդները հիմա իրենց լավ են զգում: Տեղեկություն ունենք նաև, որ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում նույնպես ջրծաղիկ կա:

Այս պահին անհայտ է` վերոնշյալ դեպքերը սովորական ջրծաղկի՞ դեպքեր են, որը «ծաղիկ» հիվանդության շատ թույլ տարատեսակներից է, թե կապկի ծաղկի, որը տվյալ վարակվածների մոտ կարող էր և ծանր ընթացք չունենալ: Կասկածը, որ դրանք կարող են ոչ թե սովորական ջրծաղկի, այլ կապկի ծաղկի դեպքեր լինել, այնքան էլ անհիմն չէ. նախ, դրանք ախտանշաններով իրար շատ նման են, որոշ դեպքերում հնարավոր է շփոթել: Երկրորդ. ջրծաղիկը Հայաստանում (և ոչ միայն…) վաղուցվանից գրեթե վերացած է, իսկ հազվագյուտ դեպքերն արձանագրվել են հիմնականում ձմռան ամիսներին:

«Հայաստանի առողջապահության նախարարություն» կոչվածն արդեն իսկ պետք է համապատասխան պարզաբանումներով հանդես եկած լիներ, պարտավոր էր արձագանքել Վանաձորում ջրծաղկի վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին, բայց Անահիտ Ավանեսյանի ղեկավարած «կանտորայից» և, ընդհանրապես, Նիկոլի իշխանությունից ի՞նչ սպասել, պարզ չէ՞, արդյոք, նրանց աշխատանքն ու վերաբերմունքը կորոնավիրուսի համավարակի հետ կապված խայտառակ ու հանցավոր գործունեությունից…

Ավելին. վարակը կամ «Կապկի ծաղիկ» հիվանդությունն արդեն Վրաստանում է, մեր սահմանների մոտ, բայց Ավանեսյանի «կանտորայի» կայքում բառ անգամ չկա նաև այդ մասին, փոխարենը, օրինակ, այս լուրերն են.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն (ԿՊ): Պատվիրակության կազմում է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը»:

«Պաշտոնական այցով Կատարում գտնվող հայկական պատվիրակության բարձրաստիճան հանդիպումների շրջանակում երկկողմ ձևաչափով զրուցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Կատարի Պետության առողջապահության նախարար Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարին»:

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  այցելել է Կատարի «Համադ հիվանդանոց»:

Պարզ չէ՞ արդյոք, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե վարակը, աստված մի արասցե, մտավ նաև այստեղ…

 

Արթուր Հովհաննիսյան