Վանաձորում կա՞ ջրծաղկի բռնկում կամ դեպք, եթե այո, այն ջրծաղի՞կ է, թե կապկի ծաղիկ

«Առողջապահության նախարարություն» կոչվածը լուռ է, նախարարի պաշտոնը զբաղեցնող Ավանեսյանը` Հայաստան- Կատար և այլ վոյաժների մեջ

 

 

Վանաձորում կա ջրծաղկի բռնկում, որը թաքցվում է Հայաստանի իշխանությունների կողմից, կասկած կա, որ վարակի արտահոսքը եղել է Բաթումի փողոցում գտնվող կենսալաբորատորիայից. այս տեղեկությունն անցյալ ամսավերջին, հղում կատարելով տելեգրամյան օգտատեր Արմեն Բադալյանի վրա, հրապարակել է  meganews.am լրատվական կայքը:

Ըստ նույն հրապարակման, վերոնշյալ կենսալաբորատորիան «պարսպապատ կառույց է, գտնվում է Վանաձորի հենց կենտրոնում՝ դպրոցներին և մանկապարտեզներին մոտ», «Քաղաքի բնակիչները խոսում են տարօրինակ ջրծաղիկի մասին…»:

Ինչպես պարզեցինք, Վանաձորի Բաթումի 3ա հասցեում, նախկին սանէպիդկայանի շենքում այժմ գտնվում է ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» կոչվածի «Լոռի» մասնաճյուղը, և կենսալաբորատորիան գտնվում է հենց այդ մասնաճյուղում:

Արդեն իսկ տեղեկացրել ենք, որ հիշյալ կենտրոնի կենսալաբորատորիաները գործում են ԱՄՆ ռազմական գերատեսչության` Պենտագոնի, նրա պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության հետ «համագործակցելով», ամերիկյան կողմի տրամադրած լաբորատոր սարքավորումներով, ֆինանսավորմամբ, ամերիկյան մասնագետների ներգրավմամբ, ուղղորդմամբ, վերահսկողությամբ, փաստացի ղեկավարմամբ կամ համակարգմամբ:

Թե ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» կոչվածը (իրականում ոչ թե ազգային, այլ ամերիկյան կամ արևմտյան, կենտրոնի անվանման մեջ «ազգային» բառը հանրությանը մոլորության մեջ գցելու նպատակն ունի) ինչպես է վերահսկում հիվանդությունները և կանխարգելում դրանք, թերևս բոլորին է պարզ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի, մեղմ ասած, խայտառակ փորձից: Եվ, այնուհանդերձ, ավելորդ չենք համարում ներկայացնել, թե իրականում նաև ինչ նպատակի է ծառայում հիշյալ կազմակերպության կողմից հիվանդությունների, այսպես կոչված, վերահսկումը:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» կոչվածի կողմից Հայաստանում հավաքված վտանգավոր ախտածինների նմուշները, ինչպես նաև համաճարակաբանական տվյալները Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով փոխանցվում են ԱՄՆ պաշտպանական գերատեսչությանը` Պենտագոնին: Ահա թե այս կապակցությամբ «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում ինչ է գրել  նշված կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը.

«2010 թվականին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև ստորագրվել է համաձայնագիր, որի 4-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հայկական կողմը պարտավորվում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին փոխանցել պահանջված այն վտանգավոր ախտածինների նմուշները, որոնք հավաքվել են ՀՀ-ում պրոֆիլակտիկ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով: Պետք է փոխանցվեն նաև համաճարակաբանական տվյալները: Այդ մասին երեկ պաշտոնապես հրապարակվեց ՀՀ կառավարության կայքում։

Այն իրականությունը, որի մասին տարիներ շարունակ պնդում էինք, երեկ ստացավ պաշտոնական բնույթ։ Չնայած, որ այս իրողությունը գաղտնիք չէր, սակայն, թե նախկին իշխանությունների և թե ներկա իշխանությունների օրոք, փորձ էր արվում քարոզչական դաշտում սույն տեղեկատվությունը շրջանցել և հերքել։

Հիմա պարզվում է, որ Հայաստանում ոչ միայն գործում են ԱՄՆ պենտագոնի ֆինանսավորմամբ կենսաբանական լաբորատորիաներ, այլև նաև Հայաստանը ամերիկյան կողմին վտանգավոր ախտածինների նմուշների և համաճարակաբանական տվյալների փոխանցման պարտավորություններ ուներ։ Դժվար չի կռահել, թե ինչ նպատակներով դրանք կարող էին օգտագործվել»:

Այս պահին դժվար է ասել, թե իրականությանն արդյոք համապատասխանո՞ւմ են Վանաձորում ջրծաղկի բռնկման, Բաթումի փողոցում գտնվող կենսալաբորատորիայից վարակի արտահոսքի վերաբերյալ վերոնշյալ տեղեկությունները, կամ` եթե Վանաձորում իսկապես արձանագրվել է ջրծաղիկ, ապա այն եզակի՞ դեպք է, թե հիվանդության բռնկում: Հնարավոր է նաև, որ meganews.am-ի հրապարակած այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, մանավա՛նդ, որ meganews.am-ի մայիսի 27-ի հիշյալ հրապարակումից հետո Հայաստանի «առողջապահության նախարարություն» կոչվածր չի հերքել այն:

Ավելին. Վանաձորում գտնվող կենսալաբորատորիայի վերաբերյալ մեկ այլ ուշագրավ տեղեկություն կար նաև Հայաստանում գործող կենսալաբորատորիաների մասին մեր նախորդ հրապարակման  մեջ: Ըստ այդմ, մեր աղբյուրների տեղեկացմամբ, անցյալ ամիս Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումից Նիկոլի վերադարձի օրը, ավելի ճիշտ, մայիսի 16-ի, լույս 17-ի գիշերը Վանաձորում գտնվող կենսալաբորատորիայում գտնվող այն նյութերը, սարքերը, որոնք ՌԴ ստուգման դեպքում կարող էին հանգեցնել սկանդալային բացահայտումների, շատ ուշ գիշերով բարձվել են բեռնատարը և տարվել անհայտ ուղղությամբ: Ստացվում է, որ դա տեղի է ունեցել Վանաձորում ջրծաղկի վերաբերյալ վերոնշյալ հրապարակումից շուրջ 10 օր առաջ:

Վանաձորում ջրծաղկի բռնկման վերաբերյալ վերոնշյալ լուրը և «առողջապահության նախարարություն» կոչվածի խորհրդավոր լռությունն առավել անհանգստացնող են, եթե նկատի ունենանք, որ ըստ հիշյալ հրապարակման, «Քաղաքի բնակիչները խոսում են տարօրինակ ջրծաղիկի մասին…» (ընդգծումը` մերը): Բայց տարօրինակ լինելու մասին այդ հիշատակումը դեռ մի կողմ թողնենք… Եթե Վանաձորում իսկապես եղել են կամ կան ջրծաղկի ախտանիշներով հիվանդության դեպքեր, ապա հնարավոր է, որ դրանք աշխարհում գնալով մեծ տարածում ստացող կապկի ծաղկի դեպքեր լինեն, քանի որ հայաստանյան ԶԼՄ-ներում, ընդհանրապես, համացանցի հայկական տիրույթում շատերն են «կապկի ծաղիկ» հիվանդությունը շփոթմամբ կապկի ջրծաղիկ կամ ջրծաղիկ անվանում:

Մինչդեռ, ինչպես ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է ժողովրդագրության և առողջապահական քաղաքականության մասնագետ Գոհար Ջրբաշյանը, ջրծաղիկը «ծաղիկ» հիվանդության շատ թույլ տարատեսակներից է, երեխաները շատ թեթև են տանում սովորաբար։ Իսկ կապկի ծաղի՞կը (Monkeypox) … Գոհար Ջրբաշյանի կարծիքով, շատ բան, բնականաբար, կախված կլինի նրանից, թե ճիվաղներն այդ վիրուսն արդյոք ենթարկե՞լ են գենետիկական մոդիֆիկացիայի:

 

Արթուր Հովհաննիսյան