Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ինչպես հայտնել է «Sputnik Азербайджан»-ը, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են Մոսկվայի միջնորդությամբ Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Նախարարները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի իրականացման համատեքստում։