Հակիրճ ու սխեմատիկ ձևով ներկայացնեմ ձեզ, թե ինչպես է գահավիժել Հայաստանի դիրքորոշումը Արցախյան ակամարտության կարգավորման վերաբերյալ․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հակիրճ ու սխեմատիկ ձևով ներկայացնեմ ձեզ, թե ինչպես է գահավիժել Հայաստանի դիրքորոշումը Արցախյան ակամարտության կարգավորման վերաբերյալ:

Մինչև 2018 թ մայիս – Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում, երաշխավորում և իրացում:

2018-ի հունիսից – Արցախի կարգավիճակը եւ անվտանգություն:

2020-ի նոյեմբերի 9-ից հետո – Արցախի կարգավիճակ:

2021-ի հունսի 20-ից հետո – Արցախի կարգավիճակ:

2022-ից – Արցախի անվտանգություն:

Ահա ձեզ պատկերավոր կերպով Արցախի հարցում բանակցույթուններում Հայաստանը ներկայացնող դեգեներատների պաշտոնավարման արդյունքը, որոնք ապացուցվում են պաշտոնական հայտարարություններով և փաստաթղթերով:

Իդեպ, հիշեցնեմ, որ այս դիվանագիտական ձախողումներն ու ճակատագրական և/կամ միտումնավոր սխալները սկսվել էին 2018-ի իշխանազավումից անմիջապես հետո:

Հետևությունները թողնում եմ ձեզ»: