ՀՀ նախագահը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը:

Պուտինը ֆորումի շրջանակներում հանդիպում կունենա նաև Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ: