Դամասկոսի միջազգային օդանավակայանի ենթակառուցվածքների վրա իսրայելական հարձակումը լուրջ վնաս է հասցրել օդանավակայանի թռիչքուղիներին

Սիրիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանի ենթակառուցվածքների վրա իսրայելական հարձակումը լուրջ վնաս է հասցրել օդանավակայանի թռիչքուղիներին, հայտնում է SANA-ն։

«Չվերթների վայրէջքներն ու թռիչքները դադարեցվել են այսօր մինչև հետագա ծանուցում, քանի որ Իսրայելի ագրեսիան լուրջ վնաս է հասցրել մի քանի համայնքների թռիչքուղիներին և նավիգացիոն լույսերին, օդանավակայանի նախասրահին հասցված վնասից բացի»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Սիրիայի տրանսպորտի նախարարությունը նաև նշել է, որ քաղաքացիական ավիացիայի անձնակազմը և ազգային իրավասու ընկերությունները համատեղ աշխատում են հասցված վնասի վերականգնման համար։

Ավիափոխադրողների հետ կորպորացիայի մեջ օդային հաղորդակցությունը կվերսկսվի վերականգնման աշխատանքների ավարտից հետո, նշել են հայտարարության մեջ: