Մեծ Բրիտանիայում բենզինի գինը նոր ռեկորդ է սահմանել. «Թայմս»

Երեքշաբթի Բրիտանիայում մեկ լիտր բենզինի գինը կազմել է 180,7 պենս (2,2 դոլար), ինչը նախորդ օրվա համեմատ աճել է 2 պենսով (0,02 դոլար), ինչը ռեկորդային օրական աճ է վերջին 17 տարում, գրում է «Թայմս»-ը՝ վկայակոչելով Բրիտանական ավտոմոբիլիստների ասոցիացիան (RAC):

«Երեկ մեկ լիտր բենզինի գինը բարձրացել է 2 պենսով, որը վերջին 17 տարվա ընթացքում ամենամեծ օրական աճն է», – գրում է թերթը։

Experian Catalist ընկերության տվյալներով՝ երեքշաբթի օրը բենզինի մեկ լիտրի գինը Բրիտանիայում կազմել է 180,7 պենս։ Միևնույն ժամանակ, RAC-ը նախազգուշացրել է, որ եթե թագավորությունում բենզինի գների օրական աճի տեմպերը մնան նույնը, ապա վառելիքի գինը լիքը 55 լիտրանոց բաքի համար կարող է գերազանցել 100 ֆունտը (125 դոլար):

Մեծ Բրիտանիայում բենզինի և դիզվառելիքի արժեքը ռեկորդներ է գրանցում նավթի համաշխարհային գների բարձրացման պատճառով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և ռուսական նավթի գնումից հրաժարվելու ֆոնին: