Պենտագոնը Ռուսաստանին կոչ է արել Սիրիայում սադրանքներ թույլ չտալ
ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինվորականները մշտական շփումներ են պահպանում Սիրիայում էսկալացիայի և սխալ հաշվարկների ռիսկերը կանխելու համար, Վաշինգտոնը Մոսկվային կոչ է անում թույլ չտալ սադրանքներ, Սենատում լսումների ժամանակ հայտարարել Է Մերձավոր Արևելքի հարցերով Պենտագոնի ղեկավարի օգնականի տեղակալ Դանա Սթրոուլը:
«Սիրիան մնում է աշխարհի միակ շրջանը, որտեղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ուժերն ամեն օր գործում են անմիջական հարեւանությամբ։ Կոալիցիայի ուժերը Ռուս զինվորականների հետ պահպանում են օդում և ցամաքում հակամարտությունների կանխման ուղիները՝ կոալիցիայի ուժերը պաշտպանելու եւ չկանխամտածված էսկալացիայի կամ վրիպումների ռիսկերը նվազեցնելու համար», – ասել է Սթրոուլը՝ ելույթ ունենալով Սենատի արտաքին գործերի կոմիտեում կայացած լսումների ժամանակ:
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ն շարունակում է Ռուսաստանին կոչ անել, որպեսզի վերջինս հավատարիմ մնա հակամարտությունների կանխման երկկողմ գործընթացներին եւ որեւէ սադրիչ գործողություն չձեռնարկի»: Սթրոուլը նշել է, որ «տեղաշարժերն ու փոխգործակցությունը, որոնք չեն համապատասխանում հակամարտությունների կանխարգելման սկզբունքներին, անհանգստության առիթ են», սակայն «Սիրիայում ամերիկացի զինվորականների պրոֆեսիոնալիզմը գլխավորն է՝ էսկալացիան կանխելու համար»: