Մոսկվայի բորսան նախատեսում է սակարկումներ կազմակերպել նաև հայկական դրամով

Մոսկվայի բորսան նախատեսում է սակարկումներ կատարել նաև հայկական դրամով, ուզբեկական սումով և էմիրաթական դիրհամով։ Դա պետք է տեղի ունենա մոտակա ամիսներին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է բորսայի արժութային շուկայի դեպարտամենտի տնօրենը։

Այժմ Մոսկվայի բորսայում առևտուր է կազմակերպվում դոլարով, եվրոյով, յուանով, ֆունտով, բելառուսական ռուբլով, թուրքական լիրայով, ճապոնական իենով, ղազախական տենգեով և այլ արժույթներով։