Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դատավոր Շիրոյանը մասնակի բավարարեց քննիչ Նավոյանի միջնորդությունը՝ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով։
Արձանագրենք, որ դատավոր Շիրոյանը ևս իր ներդրումն ունեցավ Գերասի քաղաքական բանտարկության գործում։
Ինչ ասե՞մ…»։

Նշենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Նրան այս օրերին բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալել էին և ազատ արձակել։