Սույն տեսապատկերով կուզենայի հիշեցնել նախկին քաղհասարակության, իրենց իրավապաշտպան համարողներին , իրենց առաքելության մասին․ Իշխանյան

ՀԻՇԵՑՈՒՄ

Հետևում եմ հունիսի 3-ի իրադարձությունների արձագանքին ու ․․․ չգիտես ինչ ասել։ Դեռ հասկանալի է , բռնապետիկի նկարի առջև աղոթող պաշտոնյաների արձագանքը։ Իսկ ի՞նչ ասես, իրենց քաղհասարակություն, նույնիսկ իրավապաշտպան համարող ողորմելիներին։ Նրանք հաճույքով պտտեցնում են ոստիկանության կողմից նկարահանված տեսարանները և պահանջում պատասխանատվության ենթարկել․ իրենց խոսքերով «խուլիգան-նախկիններին»։ Հիշեցում․ Մարդու իրավունքներ հասկացողությունը պետություն-մարդ ուղղահայաց հարաբերություններն են, այսինքն մարդու իրավունքների խախտում, նշանակում է պետական որևէ մարմնի կողմից մարդու նկատմամբ հանցագործություն։ Այնպես որ սույն տեսապատկերով կուզենայի հիշեցնել նախկին քաղհասարակության, իրենց իրավապաշտպան համարողներին , իրենց առաքելության մասին․․․ իհարկե, գիտակցելով որ ավելորդ է։ Եվ հարց բոլորին․

-Եթե ականատես լինեք նման վայրագությունների, ի՞նչ կանեք։Կկանգնեք և հանգիստ ականատե՞ս կլինեք, թե ինչպես են խոշտանգում,նվաստացնում մարդկանց։

Նախկին իրավապաշտպան․

-Չի կարելի միջամտել, դա մենք կհամարենք բռնություն․․․

 

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից