«Դիմադրություն» շարժման ղեկավարները հանդիպել են Արցախի ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրում է․

«Այսօր հանդիպել ենք Արցախի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Քննարկել ենք Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները:

Քննարկվել է նաև Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսևորումները:

Պայմանավորվել ենք առավել կազմակերպված շարունակել նման ձևաչափով փոխադարձ հանդիպումներն ու քննարկումներն, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում և Սփյուռքում Շարժման ընդլայնման ուղղությամբ»: