Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո մասնակցեց Եվրոպայի առաջնությանը և գրավեց 5-րդ տեղը
Հայաստանի ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանն այսօր 6 տարվա դադարից հետոհանդես եկավ Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
Մեր 87 կգ քաշային մարզուհին պոկում վարժությունում ցույց տվեց 105 կգ, հրում վարժությունում` 122 կգ արդյունք: Երկամարտի 227 կգ արդյունքով նա գրավեց 5-րդ տեղը:
Եվրոպայի չեմպիոն դարձավ նորվեգուհի Սոլֆրիդ Կոանդան, որը գրանցեց 252 կգ արդյունք: