3 ցուցարար և 7 ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր «Դիմադրություն» շարժման և նրա կողմնակիցների` կառավարական ամառանոցների մոտ տեղի ունեցած ակցիայի հետևանքով Ժամը 3 ցուցարար և 7 ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։

21:20-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է շտապօգնության մեքենայով տեղափոխվել 10 տուժած՝ յոթը ոստիկանության ծառայողներ են, երեքը քաղաքացիական անձիք են:

Ներկա պահին բոլորը գտնվում են հետազոտման փուլում: