Կոշտ կերպով բերման ենթարկվեց նաև Արմեն Աշոտյանը

Ոստիկանությունը  լուսաձայնային նռնակներ կիրառեց՝ այն բանից հետո, երբ շարժման ղեկավարներից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Պռոշյան փողոցից` կառավարական առանձնատան հարակից հատվածից, երթով գնում են Ազգային ժողով։

Ոստիկանությունը կենդանի պատ էր կազմել ու փակել Պռոշյանից Դեմիրճյան փողոց տանող ճանապարհահատվածը։ Ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկանների դիմադրությունը, ինչից հետո հրմշտոց ու ծեծկռտուք սկսվեց կողմերի միջև։

Ի դեպ, մեկ ամսից ավելի տևող ակցիաների ընթացքում այսօր առաջին անգամ կիրառվեց լուսաձայնային նռնակներ` մասնակիցներին ցրելու համար։ Ոչ պաշտոնական տվյալներով` կան տուժածներ ու բերման ենթարկվածներ։

Կոշտ կերպով բերման ենթարկվեց նաև Արմեն Աշոտյանը։