Կառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 40-ը չի զեկուցվում. Եվս 2 հարց գաղտնի է. ՈՒՂԻՂ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 2-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 45 հարց, որից 40-ը չի զեկուցվում: Եվս երկու հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

– Ոռոգման նպատակով 2022 թվականին Սևանա լճից ջրառի մասին,

– Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ավանդային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին,

– 13. Բնակելի տարածքներ նվիրելու մասին,

– 9. «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,

– 4. Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիր․ դրամաշնորհ թիվ TF0B2692» դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին եւ այլ հարցեր: