Բրիտանիայում վախենում են ռուսական գերհզոր զենքի «հարվածից»

Մեծ Բրիտանիան միջոցներ չունի ռուսական բալիստիկ հրթիռները որսալու և ոչնչացնելու համար, այդ թվում՝ «Կինժալ» հրթիռային համակարգը, Daily Express-ին ասել է Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների փորձագետ, պրոֆեսոր Էնդրյու Ֆուտերը։

Նրա կարծիքով՝ պաշտպանական զենքի բացակայությունը կարող է երկիրը ծայրահեղ խոցելի դարձնել «հարվածի» դեպքում։

«Մենք ռուսական բալիստիկ հրթիռները որսալու և ոչնչացնելու հնարավորություն չունենք»,- պարզաբանել է Ֆուտերը։

Վերլուծաբան Ալեքս Լորդն ասել է, որ ռուսական «գերզենքը» գտնվում է Մեծ Բրիտանիայի դեմ «հնարավոր հարվածի» սահմաններում։

Հոդվածի հեղինակները եզրակացրել են, որ Միացյալ Թագավորությունը կարող է «ամբողջովին անպաշտպան» լինել ռուսական «սարսափելի» զենքի հանդեպ։