Չմոռանաք «հպարտ քաղաքացիներին» տեղեկացնել, որ ձեր բաղձալի ադրբեջանամետ «խաղաղության դարաշրջանի» գինը, դա բոլորիս երեխաների կյանքն է․ Աբովյան

Թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերը երեկ ինտենսիվ գնդակոծել են հայկական դիրքերը, որի արդյունքում ծանր վիրավորվել էր հայոց բանակի զինվոր Դավիթ Վարդանյանը։

Բժիշկները արեցին ամեն ինչ, սակայն Դավիթին փրկել չհաջողվեց։

Իսկ դուք շարունակեք թուրքերի և ադրբեջանցիների հետ խաղաղություն խաղալ, Արցախ հանձնել, Հայաստանը մասնատել, ուրանալ մի ողջ ազգի հազարամյակներով անցած ճանապարհը։

Պարզապես հանկարծ չմոռանաք «հպարտ քաղաքացիներին» տեղեկացնել, որ ձեր բաղձալի ադրբեջանամետ «խաղաղության դարաշրջանի» գինը, դա բոլորիս երեխաների կյանքն է, առանց քաղաքական բացառությունների։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից