2018-ին գերակշիռ մեծամասնությունը, նույնիսկ իրենց ամենավատ երազում չէին կարող տեսնել, որ Սերժ Սարգսյանին մերժելով իրենք ոնց են փակում անկախ Հայաստանի և Արցախի վերջին էջը

2018թ-ի ողբերգության մասշտաբները շատ քչերն էին հասկանում (չնայած հիմա բոլորը ասում են«մենք առաջին օրվանից ասում էինք,որ սա չարիք է») հաշված մարդիկ դեմ դուրս եկան իշխանազավթ խմբակի դեմ: Այն ժամանակ բոլոր քննադատներին ասում էին ծախված, լափամանից կտրված, դավաճան և այլն: 2018-ին գերակշիռ մեծամասնությունը, նույնիսկ իրենց ամենավատ երազում չէին կարող տեսնել, որ Սերժ Սարգսյանին մերժելով իրենք ոնց են փակում անկախ Հայաստանի և Արցախի վերջին էջը:

Այսօր նայում ու իրոք հոգիդ փառավորվում է, երբ և Երևանում և Ստեփանակերտում մարդիկ ոտքի են ելել այդ վերջին էջը փրկելու համար ու էդքան շատ են վանկարկում էն նույն բառերը, ինչն ամբոխն ու անհայրենիքները մեզ էին ասում տարիներ շարունակ: Արդարությունը մասամբ վերականգնվում է, բայց յուրաքանչյուր քաղաքական ուժ, ով հայտ է ներկայացնելու վաղը դառնալ իշխանություն իմ կարծիքով պարտավոր է քաղաքական և իրավական գնահատական տալ 2018-ի իշխանազավթմանը, սա մեր պատմության ամենաամոթալի էջերից է, երբ հերոս նախագահին, Արցախ ազատագրող նախագահին փոխեցին կապիտուլյանտի հետ, երբ պետությունը դարձրեցին կիսապետություն:

Եթե դա չարվեց հետնիկոլյան յուրաքանչյուր իշխանություն դատապարտված է լինելու պատմական անհաջողության:

 

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից