Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված շարքային Դավիթ Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել․ ՊՆ

Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: