ԱՄՆ-ում հայտարարել են գազի և նավթի վաճառքից Ռուսաստանի ռեկորդային եկամուտների մասին

Նավթի և գազի արտահանումից Ռուսաստանի եկամուտները հերթական անգամ ռեկորդային աճել են՝ չնայած արևմտյան պատժամիջոցներին, որոնք սահմանվել են՝ փորձելով վնասել ռուսական տնտեսությանը, գրում է վերլուծաբան Ռոբերտ Ռապիրը։

«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հրապարակման հեղինակը ներկայացրել է Միջազգային հարաբերությունների և անվտանգության գերմանական ինստիտուտի փորձագետ Յանիս Կլյուգեի տվյալները, որոնց համաձայն՝ էներգառեսուրսների վաճառքից Եվրասիական երկիր փողի հոսքը կիսով չափ աճել է։

«Ռուսական նավթի և գազի եկամուտները ապրիլին գրանցել են ևս մեկ ռեկորդ՝ 1,8 տրիլիոն ռուբլի մեկ ամսում մարտի 1,2 տրիլիոնի փոխարեն: Չորս ամիս անց դաշնային բյուջեն ստացել է 2022 թվականին նավթի և գազի մատակարարումներից պլանավորված եկամտի կեսը (9,5 տրիլիոն ռուբլի)»,- մեջբերել է Oil Price-ի վերլուծաբանը:

Ինչպես նշել է Ռապիրը, նա նախազգուշացրել է, որ Արևմուտքի սահմանափակող միջոցները կարող են նույնիսկ ձեռնտու լինել Մոսկվային: Ավելի վաղ նա կանխատեսել էր, որ Ռուսաստանը հաջողության կհասնի, եթե նախկինի պես կարողանա էներգառեսուրսներ վաճառել այն երկրներին, որոնք հրաժարվել են աջակցել պատժամիջոցներին: