Ինչ են խոսել զոհվածների ծնողները Գագիկ Ջհանգիրյանի հետ և ինչ է նա խոստացել. Կարին Տոնոյանը մանրամասնում է (տեսանյութ)

Հանդիպումը ԲԴԽ-ում տեղի ունեցավ, մեզ լսեցին, մեր բոլոր բողոքներին տրվեցին պատասխաններ բացարձակապես օրենքի կիրառելիության մակարդակում: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԲԴԽ-ի շնքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:

Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից 30-ին թույլ էին տվել մտնել ԲԴԽ և հանդիպել ԲԴԽ պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ: