Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը ծայրահեղ վատ է Ուկրաինայի ԶՈՒ համար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը ծայրահեղ վատ է Ուկրաինայի զինված ուժերի համար։ Այս մասին դիվանագետը հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։ Գրում է tvzvezda.ru-ն:

«Ես չեմ ուզում բոլորն ունենան այն պատկերացումը, թե ամեն ինչ լավ է։ Դոնբասում իրավիճակը ծայրահեղ վատ է»,- ասել է Կուլեբան։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերի համար ամեն ինչ կարող է էլ ավելի վատ լինել, եթե Ուկրաինան չստանա հավելյալ հրթիռային զենք։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։