Պուտինը պարզեցրել է Ուկրաինայի երկու մարզերի բնակիչներին ՌԴ քաղաքացիություն տրամադրելու կարգը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի երկու շրջանների՝ Զապորոժիեի և Խերսոնի բնակիչների համար ՌԴ քաղաքացիություն տրամադրելու պարզեցված ընթացակարգի մասին։ Փաստաթուղթը չորեքշաբթի  հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Ավելի վաղ Զապորոժիեի շրջանի իշխանությունները հայտարարել էին Ռուսաստանի կազմ մտնելու մտադրության մասին։

Փետրվարի 21-ին Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Դոնբասի հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին։ Փետրվարի 24-ին նա հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին։

Մայիսին հաղորդվում էր, որ Խերսոնի մարզի իշխանությունները հայտարարել են այն ամբողջությամբ ռուսական բանակի վերահսկողության տակ անցնելու մասին։