Օդի ջերմաստիճանի կտրուկ անկում՝ մինչև -1, թաց ձյուն․ Սկանդինավիայից ցուրտ ճակատ է ներխուժում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում  է, որ Սկանդինավիայից ցուրտ ճակատ է ներխուժում. ՀՀ որոշ հատվածներում ջերմաստիճանը կհասնի -1 աստիճանի, սպասվում է թաց ձյուն

Սկանդինավիայի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` մայիսի 24-ի երեկոյան ժամերին և 24-ի լույս 25-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0․․․-1 աստիճան ցրտի սահմաններում։