Քաղաքացիները քաջալերում են մետրոյի կայարանի մուտքերը շրջափակած երիտասարդներին (տեսանյութ)

Այսօր առավոտյան «Դիմադրություն» շարժմանը մացած քաղաքացիները Երևանի մետրոպոլիտենում ակցիա իրականացրին՝ պարալիզացնելով մետրոյի աշխատանքը։ Կարմիրբերետավորները մի քանի երիտասարդների կոպիտ ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին։ Ինչից հետո, ի նշան բողոքի,  երիտասարդները  շրջափակեցին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի երկու մուտքերը։
«Արցախ», «պայքար», «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», «առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան» , «Արցախը հայկական է, Նիկոլը թուրքական» վանկարկում են երիտասարդները։

«Ապրեք երեխեք ջան, շատ ապրեք»,- քաջալերում են քաղաքացիները, որոնք պատրաստվում էին մտնել մետրոյի կայարան, սակայն չեն խոչընդոտում, այլ խրախուսելով սպասում են՝ մինչև երիտասարդներն ավարտեն իրենց անհնազանդության գործողությունը։
Երիտասարդները մի քանի րոպեից բացեցին մուտքերը։ Այս ընթացքում որևէ կարմիր բերետավոր տարածքում չկար։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը այս մասին տեսանյութ է հրապարակել․