Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Աշխատանքային այցով Բրյուսել գնացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Շառլ Միշելը հանդիպում էր ունեցել Բրյուսել գնացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես արդեն հայտնել էինք, նախատեսվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը։