Կապիտուլյանտ Նիկոլը պատրաստ է զոհաբերել և՛ հայ ժողովրդին, և՛ ՀՀ-ն, բայց պահել իր աթոռը, թեկուզ՝ որպես «Արևմտյան Ադրբեջանի» կամ էլ Էրիվանի վիլայեթի կառավարիչ. Համբարյան

Հայ ժողովրդին դիտավորյալ պատերազմի մեջ ներքաշած, հայ ժողովրդին թուրքերի և աշխարհի դեմ նսեմացրած, նվաստացրած և պարտված ժողովրդի պիտակ կպցրած, հայ ժողովրդին պատկանող Արացխի պատմական տարածքները մի ստորագրությամբ թուրքին նվիրած սույն կերպարը՝ Նիկոլ Անհողը հայտարարում է, որ «հայ ժողովրդին խաղաղություն է բերելու»….

Կապիտուլյանտ Նիկոլը շատ լավ գիտի, որ իր նման թուրքի դեմ ծնկածը ԵՐԲԵՔ չի կարող հավասարը հավասարին բանակցել իրեն կապիտուլյացիայի մատնածների հետ և շատ լավ գիտի նաև, որ իր ամեն մի հանդիպումը թուրքերի հետ աղետալի հետևանքներ են ունենալու հայ ժողովրդի և Հայաստանի համար…

Հողատու Նիկոլի պատճառով պատերազմի «դամոկլյան սուրը» միշտ կախված է լինելու իր պատմական հայրենիքում ԴԵՌ ապրող հայ ժողովրդի և ԴԵՌ գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության գլխին…

Կապիտուլյանտ Նիկոլը պատրաստ է զոհաբերել և՛ հայ ժողովրդին, և՛ ՀՀ-ն, բայց պահել իր աթոռը, թեկուզ՝ որպես «Արևմտյան Ադրբեջանի» կամ էլ Էրիվանի վիլայեթի կառավարիչ…

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից