«Դիմադրություն» շարժումը «Մարիոթ» հյուրանոցի մոտ է, որտեղ Փաշինյանը մասնակցում է համաժողովի

«Դիմադրություն» շարժման մասնակիցները, այսօր երթով հասել էին ՀՀ նախագահի նստավայր, երթը շարունակել են մինչև Հանրապետության հրապարակ:

Նշենք, որ Marriott Armenia Hotel-ում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը: Միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև իրավապաշտպան ներկայացող Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ոստիկանները շղթա են կազմել հյուրանոցի դիմաց: Ցուցարարները վանկարկում են՝ «ամոթ», «առանց Նիկոլ Հայաստան»:

«Մենք չենք հոգնելու այս պայքարից, գաղափարից ոչ ոք չի հոգնում։ Մենք  մեր երկրի, հայրենիքի համար ենք կռիվ տալիս»,-ասաց Դերձյանը:

«Առանց Թրեյսի Հայաստան», «Հեռացի՛ր, Թրեյսի». այս վանկարկումներով են ընդդիմադիրները շարունակում իրենց ակցիան։