Ուկրաինան, Եվրամիության ճնշման ներքո, ցորեն է արտահանում Եվրոպա

Ուկրաինան, Եվրամիության ճնշման ներքո, Օդեսայի նավահանգստի պահեստարաններից ցորենի պաշարներ է արտահանում այլընտրանքային ուղիներով, չնայած իր մոտ հացահատիկի պակասի սպառնալիքին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Օդեսայի ծովային նավահանգստի նախկին աշխատակիցը։

Ըստ աղբյուրի՝ մինչև փետրվարի 24-ը Օդեսայի նավահանգստում կար ավելի քան 200 հազար տոննա ցորեն։ Ընդհանուր առմամբ, հացահատիկը փոխադրվում է երեք տերմինալներով՝ 250,000, 110,000 և 200,000 տոննա տարողությամբ:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ ստեղծված իրավիճակից օգտվել են բեռների սեփականատերերը ու քրեական տարրերը։

«Արդյունքում բեռների մի մասը գողացել են և սկսել են առևտուր անել՝ իրենց անձնական շահերից ելնելով»,- ասել է նավահանգստի նախկին աշխատակիցը։