Փաշինյանի հակառակորդները փողոցներ են փակել Երևանի տարբեր հատվածներում. «ՌԻԱ Նովոստի»-ի անդրադարձը

Հայաստանի ընդդիմությունն առավոտից բողոքի ցույցեր է անցկացնում Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ՝ փակելով փողոցները Երևանի տարբեր հատվածներում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի»ն:

Լրատվամիջոցներն ուղիղ եթերներով հայտնում են իրավիճակի մասին մայրաքաղաքի տարբեր հատվածներից։ Հաղորդվում է, որ ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել մասնակիցներին։

Ապրիլի 25-ից ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացնում ողջ Հայաստանում։ Դրանց մասնակիցները հայտարարում են, որ իշխանությունների քաղաքականությունը սպառնում է երկրի պետականության և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությանը։