Չեմ լսում «իրավապաշտպանների» լռության զրնգոցը

ՈՒՂԵՐՁ ՑՈՒՑԱՐԱՐԻՆ ԵՒ ՀԻՇԵՑՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ

Բերման ենթարկվելու պարագայում՝ պահանջել զանգի հնարավորություն:

ՄԻԱԺԱՄԱՆԱԿ, եթե Դուք ոստիկան եք, «Ոստիկանության մասին», «Ոստիկանական ծառայության մասին» օրենքների համաձայն՝

ոչ ոք իրավունք չունի ստիպել ոստիկանության ծառայողին կատարելու այլ՝ օրենքով իրեն չվերապահված պարտականություններ:

Ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից օրենքին հակասող ակնհայտ անօրինական հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ ստանալիս ոստիկանության ծառայողը պարտավոր է ղեկավարվել միայն օրենքի պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած ոստիկանության ծառայողները, ինչպես նաև անօրինական կարգադրություն կամ հրաման տվող պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն։

Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է պատասխանատվությունը:

Բնականաբար, նմանաբնույթ գործողությունները չեն կարող տեղավորվել օրենքի շրջանակներում:

Եթե Դուք ավտոերթի մասնակից եք, ապա իրավունք ունեք.

իրականացնելու հավաքների ազատության Ձեր սահմանադրական իրավունքը(այս դեպքում՝ ավտոերթի տեսքով)

թույլատրելի նվազագույն արագությամբ երթեւեկելու.

իրավապահ մարմինների կողմից ցանկացած միջամտության պարագայում պահանջելու, որպեսզի բացատրեն, թե ի՞նչ խախտում եք իրականացնում.

իրավապահներից պահանջել ԲԱՎԱՐԱՐ ժամանակ ենթադրելի խախտումը դադարեցնելու համար։

Գնալու՛ ես…

Դանիել Բեկ Փիրումյանի ֆեյսբուքյան էջից