Մայիսի 15-ին համահայաստանյան մեծ հանրահավաք է հրավիրվում (տեսանյութ)

«Դիմադրություն» շարժումը վաղը անհնազանդության ակցիաներ եւ հանրահավաք չի ունենա։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Ֆրանսիայի հրապարակում շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Վաղը մեր ամբողջ օրը նվիրում են մեր ծրագրային դրույթների քննարկմանը։ Ունենալու ենք սոցիալ-տնտեսական և անվտանգության թեմաներով քննարկումներ։ Իսկ կիրակի՝ ժամը 18։00-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք համազգային հանրահավաք»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը վաղը հանդես կգա ծավալուն մամուլի ասուլիսով։