Եվրամիությունը ևս 500 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Եվրամիությունը ևս 500 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` վստահություն հայտնելով, որ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ համաձայնություն կարող է ձեռք բերվել մոտ օրերս, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով՝  ռազմական աջակցությունը կկենտրոնանա ծանր սպառազինության վրա, ինչպիսիք են տանկերն ու հրետանին։

«Դա կավելացնի ճնշումը Ռուսաստանի վրա՝ տնտեսական պատժամիջոցներով և Ռուսաստանի շարունակական միջազգային մեկուսացմամբ և  ապատեղեկատվության հակազդմամբ»,- ասել է նա։

Բորելն ասել է, որ ինքը նաև լավատես է այն առնչությամբ, որ մոտ օրերս կարող է համաձայնություն ձեռք բերվել ռուսական նավթի վրա ԵՄ էմբարգոյի շուրջ։ «Վստահ եմ, որ մենք համաձայնության կհասնենք։  Մենք պետք է ազատվենք Ռուսաստանից նավթային կախվածությունից»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։