Արցախի ՔԿ-ում վարույթ է ընդունվել ապօրինի ձուկ արդյունահանելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի 1958թ. ծնված բնակչի կողմից ԱՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի վարչական տարածքում գտնվող «Սարսանգ» կոչվող ջրամբարից ապօրինի, առանց համապատասխան թույլտվություն ունենալու ընդհանուր 859 հատ՝ 33,6 կգ քաշով տարբեր տեսակի ձուկ արդյունահանելու և կենդանական աշխարհին 859 000 ՀՀ դրամ գումարի խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկանում է Արցախի քննչական ծառայությունից:

Նախաքննությունը շարունակվում է: