Փաշինյանի թիմակիցներ և աջակիցներ, դուրս գալով թիմից, դուք կարող եք դառնալ կամուրջ ձեր և Դիմադրության մասնակիցների միջև

Մինչև Նիկոլի հրաժարական տալը, դուրս գալով իր թիմից, դուք կարող եք դառնալ կամուրջ ձեր Դիմադրության մասնակիցների միջև։

Մենք պիտի խոսենք ու ձեր աջակիցները հավատալով ինչ-ինչ գաղափարների, էսօր կանգնած են բարդ իրավիճակի առջև։

Նույն վիճակում եք նաև դուք և նույնկերպ հավատալով ՔՊ կուսակցության գաղափարներին, հայտնվել եք մեծ փոփոխությունների շեմին։

Անզեն աչքով երևում է, որ Նիկոլը գնալու է։

Ձեր պարտքն է երկրի համար կարևոր էս ժամին ճիշտ կողմնորոշել ձեր աջակիցներին և թույլ չտալ հետագա պառակտումները։

Սա քաղաքական հայտարարություն չէ։ Սա մտահոգություն է ՀՀ բազմահազար մարդկանց հետագայի հանդեպ։

Սա գիտակցություն է, որ մենք բոլորս հայ ենք։

Սա գիտակցություն է, որ անդունդը պտի անցնել մեր իսկ խաչի կամուրջ սարքելով։

Ամեն ինչ ավարտված է և դուք կարող եք դերակատար դառնալ հետագա անցնցում ու շուտափույթ կյանքի զարգացման հարցում։

Խիզախեք և փռեք ձեր խաչը անդունդի վրա:

Քանդակագործ Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան էջից