Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա գործողությունների ծրագիրը

Առավոտյան անհնազանդության ակցիաները կվերսկսվեն, հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Վաղը կշարունակվեն ավտոերթերը, որոնցից հետո քաղաքի տարբեր հատվածներում պիկետներ են լինելու։ Ժամը 16.00-ին «Դիմադրության» աջակիցները կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում։

Ընդդիմությունը հերթով արգելափակելու է պետական կառույցները, ինչպես այսօր եղավ քաղաքապետարանի հետ։ Ավելին, եթե իրավիճակը չփոխվի, նման «պաշարումների» տեւողությունը միայն կավելանա։

Սաղաթելյանն ընդգծել է, որ շարժման առաջնահերթությունը չի փոխվել. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանը չի թրքացվելու։ Միաժամանակ նա նշել է տարածաշրջանում ռուս խաղաղապահների առաքելության կարևորությունը։