Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի

Այսօր՝ մայիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքնեերով 2 քաղաքացի է տեղափոխվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբերը: Ֆոտոլրագրողի տեղեկություննրեով՝ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Արշակունյաց պողոտայից, որտեղ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ, հայտնաբերել են Mercedes մակնիշի 01 LQ 001 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի և արնանման հետքեր:

Նույն վաշտի պարեկներ Ռուբեն Պապիկյանն ու Մնացական Մելքոնյանը սահմանազատել են տարածքը և սպասում են մինչև կժամանեն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը:

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում