Օդեսայի մարզում մայիսի 8-10-ը պարետային ժամ է հայտարարվել

Օդեսայի մարզում մայիսի 8-ի ժամը 22.00-ից մինչև մայիսի 10-ը  ժամը 5.00-ը սահմանվել է  պարետային ժամ, հայտարարել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Մարչենկոն։

«Ինչ վերաբերում է պարետային ժամին, ապա այն կգործի Օդեսայի մարզում մայիսի 8-ի ժամը 22.00-ից մինչև մայիսի 10-ի ժամը 5.00-ն »,- գրել է Մարչենկոն իր Telegram ալիքում։

Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, ովքեր պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։