«Նախկինների թալանած»-ը հետ բերելու պատրվակով այս «Նապոլեոն» Նիկոլը 4 տարի առաջ եկավ իշխանության․ Համազգային շարժման ակտիվիստ

«Նախկինների թալանած»-ը հետ բերելու պատրվակով այս «Նապոլեոն» Նիկոլը 4 տարի առաջ եկավ իշխանության։

Նա դրան հասավ տարիներ շարունակ «նախկինների» թալանածների, ամբարո արարքների, հանցագործությունների և այլ արարքների մասին ուռճացված և կեղծ լուրեր, զզվանք, ատելություն տարածելով, մարդանց կատաղած շան նման մի շարք իշխանավորների դեմ լարելով, սադրելով, թե «դուք լավ չեք ապրում նրանց մեղքով, ձեր դժբախտություններում նրանք են մեղավոր….»։

2018- թվակսնի գարնանը Հայաստանի բնակչությունը դուրս եկավ փողոց և մերժեց «նախկիններին» Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների տարիներ տևած այդ ատելության խոսքից դրդված, առաջացած զզվանքի մթնոլորտում և Նիկոլ Փաշինյանի «թալանը վերադարձնելով» զարթոնք ապրելու հույսով, քանզի Փաշինյանը հիրավի «նախկիններ»-ից ազատվելուց անմիջապես հետո, ժողովրդին տրամադրվելիք ոսկե սարեր էր խոստանում` թռիչքաձև աճ։

Սակայն ոսկե սարերն այդպես էլ տեղ չհասան։

2018-ի իշխանափոխությունից հետո, Հայաստանում թերևս կար մի ստվար զանգված, որը հիրավի հավատում էր, ուր որ է «նախկինների տարած»-ը հետ կբերվի ու կբաժանվի ժողովրդին, սակայն նման բան պատկերացնող անձանց թիվը քչացավ օրեցօր և ժամ առ ժամ։ Ժողովրդին մնաց միայն այս ու այն տեղ արված «աննախադեպ» ծավալի ասֆալտը, այդ էլ մեծապես արտաքին պարտքի ավելացման շնորհիվ, քանի որ «նախկինների թալանած»-ը այդպես էլ չվերադարձվեց ու չի՛ վերադարձվելու։

2018-2020 թվականներին նրան հաջողվեց մի շարք կամայականություններ իրականացնել, անպատիժ մնալով, քանի որ «նախկինների թալանածը հետ բերող»-ի լուսապսակը անձեռնամխելիության քող էր ստեղծում նրա շուրջ։ 2020-թվականի դավաճանված պատերազմում երկիրը խայտառակ պարտություն տանելուց, կապիտուլյացիան ստորագրելուց հետո ևս նրան հաջողվեց իշխանության ղեկին մնալ իր այս «նախկինների թալանսծը հետ բերող»-ի տիտղոսով, որը սակայն այսօր արդեն մաշվել է։ Այսօր արդեն պարզ է դառնում, որ ժողովրդի «փրկիչ» վարչապետը կարող է ապրել միայն զոդված դարպասների ու ճաղավանդակների հետևում, ժողովրդից մեկուսացված ու թիկնազորով շրջապատված։

Նախկինում Երևանի փողոցները լիքն էին «Նիկոլի թասիբը» պաշտպանող մոլորյալ քաղաքացիներով, իսկ այժմ` 1000-ից մեկն է համարձակվում փողոցում բացահայտ սատարել նրան։ Ընդդիմադիրների բողոքի ակցիաների ժամանակ, Փաշինյանին արդարացնելու և «թասիբը պաշտպանելու» գործը փողոցում ստանձնում են հազիվ 1-2 հոգի` եզակի մոլորյալնել։

 

Համազգային շարժման ակտիվիստ Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից