«Դիմադրություն» շարժումը ժամը 20:00-ին հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում

«Դիմադրություն» շարժումը այսօր` մայիսի 7-ին, ժամը 20:00-ին հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում:

Առավոտյան «Դիմադրություն» շարժումը ավտոերթ էր անցկացրել դեպի Վանաձոր քաղաք, Վանաձորում էլ հանրահավաք է անցկացվել:

Կեսօրին կանայք երթ են անցկացրել Երեւանում։

Մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։