Այս խորհուրդն անվճար եմ տվել, Չախոյան

Մի գրառման մեջ մի քանի անգամ ասել, որ վարչապետի հրաժարական չի լինելու, ձեզ ու ձեզ սպասարկողներին հույս չի տալիս, Չախոյան։

Ընդհանրապես ամեն օր, օրը մի 1000 անգամ դա կրկնելով էլ չեք կարող պահել ձեր «նազիր-վեզիրներին»։ Նման մարդիկ բնավորություն ունեն սպասարկել և ծառայել օրվա իշխանությանը և առնետի պես զգում են խորտակվող նավի վտանգները և փախնում են առաջինը։

Գիտեմ, որ շատերդ տիրապետում եք իրավիճակին և գիտեք, որ օրեցօր բազմահազար մարդիկ են միանում համազգային շարժմանը և դրա պատճառով եք հիմա բոլոր հնարավոր ձևերով համոզում «նազիր-վեզիրներին», որ հրաժարական չի լինելու։ Ես ձեզ կհիասթափեցնեմ և կասեմ, որ նրանք արդեն իսկ միանում են Ֆրանսիայի հրապարակում հավաքված ՀԱՅերին, մյուս մասն էլ զանգում ու պատրաստակամություն են հայտնում միանալու շատ շուտով։

Հ.Գ. քեզ էլ մի խորհուրդ, միևնույն է, դու ամեն հարցում շաաաաատ ուշ ես հասկանում, թե ինչ ու ոնց եղավ… ախպոր պես, հրաժարականից հետո մի երկու ամիս շարունակ ու ամեն օր չհերքես էլի, որ հրաժարական չի լինելու։

Հ.Գ. 2 այս խորհուրդն անվճար եմ տվել։

Համազգային շարժման ակտիվիստ Ռաֆայել Վարդանյանի ֆեյսբուքյան էջից